Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի ցանկացած հաջող իրագործում հեշտությամբ համբերությունից հանում է Ադրբեջանի ղեկավարությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Խոսելով ղարաբաղյան գործընթացում Մոսկվայի գերակտիվության մասին` ղարաբաղցի պատգամավորը հայտնել է, որ այդ հանգամանքը չի անհանգստացնում Ղարաբաղի խորհրդարանին: «Ղարաբաղի ժողովուրդն ավանդաբար ավելի ռուսամետ է: Դրական գնահատելով Մոսկվայի միջնորդությունը` մենք գտնում ենք, որ հակամարտության կարգավորման մեջ պետք է ներգրավվեն բոլոր շահագրգռված կողմերը»,- ասել է Աթանեսյանը: