15 մարտի 2011 - 17:54 AMT
ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվան ակտիվորեն լուծում է որոնում «սառեցված հակամարտությունների» համար

ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվան ակտիվորեն լուծում է որոնում «սառեցված հակամարտությունների» համար, սակայն արդյունքները շատ ավելի ուշ երևան կգան, Ziniu radijas ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահի խորհրդական Դարյուս Սյամաշկան:

Նա հիշեցրել է ԵԱՀԿ համանախագահի հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չյակուոլիսի խոսքերն այն մասին, որ «գեթ մեկ միլիմետրով առաջխաղացումը մեծ նվաճում կլինի»:

«Ես չէի ցանկանա ժամանակից շուտ գնահատել արդյոք մենք մեկ միլիմետրով առաջ կգնանք, թե ոչ, սակայն ակտիվ ջանքեր են գործադրվում, ԱԳ նախարարն այցելում է տարածաշրջան և բանավեճեր է ունենում հակամարտող կողմերի առաջնորդների, քաղաքական գործիչների հետ»,-ասել է խորհրդականը, հայտնում է «Թրենդը»:

«Կոնկրետ արդյունքների մասին, հավանաբար, կկարողանանք խոսել հաջորդ տարի»,-ասել է Սյամաշկան: