15 մարտի 2011 - 18:25 AMT
Վիլյամ Սարոյանի պատմվածքների ժողովածուն լատիշերեն է թարգմանվել

Լատվիայում լատիշերեն է թարգմանվել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատմվածքների ժողովածուն: Ծրագիրն իրականացվել է «Լատվիա-Հայաստան» ընկերության կողմից: Թարգմանությունը նախաձեռնել է Լատվիայում «Արարատ» թերթի խմբագիր, լրագրողների, գրողների ու հրատարակիչների միջազգային ասոցիացիայի անդամ Ալեքսանդր Գերոնյանը:

Մարտի 9-ին հայկական պատվիրակության` Լատվիա կատարած այցի շրջանակներում պատվիրակությունը գլխավորած Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ալեքսանդր Գերոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գրական թարգմանությունների վերաբերյալ մի շարք հարցեր ևս, մասնավորապես հայ-լատվիական համատեղ հրատարակչական և թարգմանչական ծրագրեր: