Հայաստանի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունների` Ճապոնիայում գտնվող աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, Հայաստան կվերադառնան մարտի 16-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, այդ գերատեսչությունների աշխատակիցների գործուղման ժամկետն արդեն սպառվել է: Ներկայումս նրանք գտնվում են Օսակիում, որտեղ սպասում են թռիչքին Երևան:
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, երկրաշարժի ու ցունամիի արդյունքում Ճապոնիայում զոհվածների ու անհայտ կորածների թիվն անցնում է 10 հազարից: Ոստիկանությունը զգուշացնում է, որ խոսքը գնում է նախնական տվյալների մասին, և զոհերի թիվը կարող է աճել: