15 մարտի 2011 - 21:21 AMT
«Արմավիայում» հերքում են Հայաստանի նախագահի ազգականներից մեկին ավիաընկերությունը վաճառելու մասին լուրերը

«Արմավիայում» հերքում են Հայաստանի նախագահի ազգականներից մեկին ավիաընկերությունը վաճառելու մասին լուրերը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան, այդ լուրերը միանշանակ չեն համապատասխանում իրականությանը:

Դրա հետ մեկտեղ, ընկերության մամլո քարտուղարը, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ «Արմավիայի» 2 ինքնաթիռներ ձերբակալված են Փարիզում, ասաց, որ ինքնաթիռը պետք է տեխսպասարկում` C-check անցնի: Ինչպես նշեց Ավետիսովան, ինքնաթիռի տեխսպասարկումը 20-30 օր է տևում: