16 մարտի 2011 - 11:35 AMT
Խորեն Հովհաննիսյան. Եթե հայ ֆուտբոլիստների խաղը ստացվի, նրանք կկարողանան «պայթեցնել» Ռուսաստանի հավաքականը

Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ ու World Soccer-ի վարկածով ԽՍՀՄ լավագույն կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանը Հայաստան-Ռուսաստան խաղից 10 օր առաջ խոստովանել է, որ եթե հայ ֆուտբոլիստների խաղը ստացվի, նրանք կկարողանան «պայթեցնել Ռուսաստանի հավաքականը»:

«Սակայն ֆավորիտը միևնույն է մնում է Ռուսաստանի հավաքականը: Անշուշտ, մեր մոտ բոլորն են երազում, որ մրցաշարի ավարտին Հայաստանը B խմբում մնա նույն դիրքում՝ 2-րդ հորիզոնականում: Սակայն, եթե իրատես լինենք, նույնիսկ երրորդ տեղը մեր հավաքականի համար մեծ հաջողություն կլինի»,-մեջբերում է Հովհաննիսյանի խոսքերը sovsport.ru.-ն:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ նա մարզել է Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին, երբ նա 18 տարեկան էր. «Նա բավականին լավ էր խաղում, իսկ այժմ համարվում է հեռանկարային երիտասարդ մարզիչ»:

Հավաքականի կազմում նա առանձնացրել է Էդգար Մանուչարյանի, Գևորգ Ղազարյանի, Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի խաղը: