«Ես միանշանակ ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը հացադուլ սկսելու մասին և նրան իմ աջակցությունն եմ հայտնում»,- հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Միաժամանակ, Մանուկյանը նշել է, որ անժամկետ հացադուլը շատ վտանգավոր քայլ է, և ինքն անձամբ չէր գնա նման քայլի: Նա հավելել է, որ, իր կարծիքով, հիմա հացադուլի ժամանակը չէ:
«Շուտով Հայաստանում գնաճի պատճառով բոլորը հացադուլ կհայտարարեն»,- ասել է Մանուկյանը:
«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ և ապահովել առաջին արդար և անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Նրա խոսքերով, երկրում հիմա ճգնաժամային իրավիճակ է և պահանջվում են վճռական քայլեր առկա խնդիրների լուծման համար: