Մարտի 17-19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:
Այցի ընթացքում նախատեսված են Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Երեւանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների լայն շրջանակ, անդրադարձ կկատարվի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: