Հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նկարահանում է «Անվերջ փախուստ» և «Անվերջ վերադարձ» ֆիլմերը հայ տարագիրների մասին: Առաջին ֆիլմը նկարահանվում է արդեն 21 տարի: Ֆիլմում պատմվում է մարդկանց մասին, որոնք տարբեր պատճառներով լքել են Հայաստանը և հիմնվել տարբեր երկրներում: Ֆիլմը պատմում է նրանց կենսակերպի, կենցաղի, շրջապատի մասին: «Մենք եղել ենք բանտերում և նարկոլոգիական կլինիկաներում, որտեղ 100-ից 95 հոգին հայեր են եղել, ընդ որում` 90-ը` Հայաստանի բանկիչներ»: Այդ մասին խոսելն ամոթ չէ: Իհարկե, եթե խոսել այդ մասին ցինիզմով և հեգնանքով, ապա դա խայտառակություն է, բայց խնդրին լուրջ մոտենալու դեպքում դա նույնիսկ օգտակար է»,- ասել է Խաչատրյանը:
Ֆիլմի երկրորդ մասում պատմվում է մարդկանց մասին, որոնք ծնվել են և մեծացել են արտասահմանում, բայց եկել են ապրելու Հայաստան: