16 մարտի 2011 - 18:33 AMT
Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ֆրանսիական ջազ կհնչի

Մարտի 18-ին Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում կկայանա ֆրանսիական NO SPIRIT ջազ-բենդի համերգը:

Համերգը կսկսվի հայ ջազմեն Ստեփան Շաքարյանի ելույթով: Համերգի սկիզբը` 19:30-ին, տոմսերի արժեքը` 2000 դրամ:

«Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում ծրագրված են նաև հետևյալ համերգները` մարտի 19-ին` «Չիկո և ընկերներ» ջազ խումբ, մարտի 25-ին` Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, մարտի 26-ին` հեղինակային երգի երեկո Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի, Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ: