Մարտի 17-ին` ժամը 14:00-ին, հայկական կողմն ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացուն, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը: