Մարտի 26-ին Երևանում EURO-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ կայանալու է այդ երկրների ազգային հավաքականների երկրպագուների ընկերական խաղը: Հանդիպումը տեղի է ունենալու «Փյունիկ» ՖԱ-ի բազայում Երևանի ժամանակով ժամը 13:00-ին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև հանդիպումը կայանալու է նույն օրը ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Մեկ օր առաջ «Միկա» մարզադաշտում խաղալու են Հայաստանի և Ռուսաստանի վետերանները: