Վրաստանում ուշադիր չեն հետևում Ղարաբաղի շուրջ իրավիճակին, և իհարկե, դա ճիշտ չէ: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հետազոտությունների միջազգային վրացական կենտրոնի ղեկավար Գեորգի Տարհան-Մուրավին` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:
«Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ցնցումների հնարավորությունը չի կարելի բացառել, բայց հավանականությունը 50 տոկոսից քիչ է»,- ասել է վրացի փորձագետը:
Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը բավականաչափ գործիքներ ունեն հակամարտության թեժացումը կանխելու համար: «Այդ գործիքը` փոխզիջումների որոնումն է: Ինչպես ես հասկանում եմ, բարդությունը երաշխիքների մեջ է, ինչպես նաև փոխվստահության և բարի կամքի»,- ասել է նա: