Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարդ են: Նրանց շահերը համընկնում են շատ հարցերում, ինչը չի բացառում մրցակցությունն այլ ոլորտներում: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հետազոտությունների միջազգային վրացական կենտրոնի ղեկավար Գեորգի Տարհան-Մուրավին:
«Ես ռուս-թուրքական հարաբերությունները կանվանեի տակտիկական, այլ ոչ թե ռազմավարական: Այդ գործընկերությունը հիմնված է գործնականության և բավական կարճաժամկետ շահերի վրա: Վախենամ, որ թեև Հայաստանը Ռուսաստանի «ռազմավարական գործընկերն է», նրա շահերն այստեղ գերիշխող չեն և նա դիտարկվում է Ռուսաստանի կողմից զուտ սեփական շահերի տեսանկյունից»,- ասել է վրացի փորձագետը` մեկնաբանելով Մոսկվայում տեղի ուենցած ռուս-թուրքական բանակցությունները: