17 մարտի 2011 - 14:08 AMT
Մատենադարանում բացվել է պարսկական ձեռագրերի ցուցահանդես

Մարտի 16-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտում` Մատենադարանում, բացվել է պարսկական ձեռագրերի ցուցահանդես, որոնք գտնվում են թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Ընդհանուր առմամբ ցուցադրված են 50 ձեռագրեր, որոնց մեծամասնությունը դասվում է ուշ միջնադարի, ինչպես նաև19-րդ դարի ժամանակաշրջանին: Ներկայացված ցուցանմուշների թեմատիկան շատ տարբեր է, կա պարսկական բանաստեղծությունների ժողովածու, Իրանի պատմություն, ինչպես նաև մի քանի Ղուրաններ:

Մատենադարանի աշխատողների խոսքերով, ցուցահանդեսը բացվել է Հայաստանում Իրանի դեսպանատան խնդրանքով, մասնավորապես, դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի, կապված նրա հետ, որ Հայաստանում սպասվում է իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք, որոնք նախընտրում են Նովրուզ Բայրամը նշել Հայաստանում: