17 մարտի 2011 - 18:08 AMT
ՄԱԿ-ի պատժամիջոցները չեն խանգարում Իրանին նյութեր ստանալ միջուկային զենքի համար

Հարավային Կորեան և Սինգապուրը զավթել են միջուկային և սպառազինական նշանակության բեռներ` նախատեսված Իրան ուղարկելու համար` չնայած ՄԱԿ պատժամիջոցներին, որոնք ընդունվել են ԻԻՀ դեմ: Երկակի նշանակության նյութերի երկու խոշոր բեռները, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության մեջ, բռնագրավվել են վերջին 6 ամսվա ընթացքում:

«Հարավային Կորեայի իշխանությունները դեկտեմբերի Սեուլի օդանավակայանում բեռնատար օդանավում նկատել են ավելի քան 400 խողովակներ, որոնք կասկածելի են եղել»,- հաղորդել է դիվանագետը, որը ցանկացել է անհայտ մնալ: Նրա խոսքերով, նման խողովակները կարող են օգտագործվել միջուկային սարքավորումների համար:

Իրան մտնող արգելված ապրանքները բռնագրավելու փաստը միջազգային պատժամիջոցների շրջանակներում հաստատվել է ՄԱԿ ներկայացուցչի կողմից, հաղորդում է MIGnews-ը: