18 մարտի 2011 - 16:29 AMT
Հայաստանը միջազգային փորձագետների հետ կքննարկի ՀԱԷԿ-ի անվտանգության հարցը

Ճապոնիայում ստեղծված արտակարգ իրադրության կապակցությամբ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն ատոմակայանի, այլև ատոմակայանի անխափան աշխատանքն ապահովող համապատասխան ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նշեց գործադիրի ղեկավարը, այս հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կկազմակերպվեն միջազգային փորձագետների մասնակցությամբ, որպեսզի նրանք իրենց գնահատականը հայտնեն այն առնչությամբ, թե ինչ ջանքեր է պետք գործադրել ԱԷԿ-ի անվտանգությունը բարձրացնելու համար: