Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը 2011 թվականին Աբխազիա կայցելի, ճշգրիտ ամսաթիվ առայժմ չկա, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ թերթը` հղում կատարելով վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությանը: Գործակալության տվյալներով, Աբխազիան աշխատում է իր միջազգային ճանաչման ընդլայնման շուրջ, այդ թվում և Լատինական Ամերիկայում:
Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրու Հանրապետությունը: