18 մարտի 2011 - 20:08 AMT
Բակո Սահակյան. Եթե Բաքուն շարունակի ընդգծված լկտիությունները սահմանին, ապա չի բացառվում, որ Հայաստանը կդադարեցնի բանակցությունները

«Ես գտնում եմ, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների իրական ձևաչափի վերականգնման ուղղությամբ Հայաստանի ջանքերը արդյունք կտան, և Արցախը կմասնակցի բանակցություններին»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը չի բացառել, որ եթե Ադրբեջանը շարունակի ընդգծված լկտիությունները զորքերի շփման գծում, ապա չի բացառվում, որ Հայաստանը կդադարեցնի բանակցությունները: «Առանց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը»,- ասել է Սահակյանը: