19 մարտի 2011 - 14:54 AMT
Թուրքիան կարող է մասնակցել Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում բանակցել է Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է TRT-ն, այդ նպատակով Անկարա է ժամանել Լիբիայի ապստամբների առաջնորդ Նասեր Ալ-Մանախը: Ապստամբները հուսով են, որ Թուրքիան կարող է համոզել Քադաֆիին դադարեցնել ռազմական գործողություններն ընդդիմության դեմ:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Սաբահը», հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, Թուրքիան փոխել է դիրքորոշումը և այժմ դեմ չէ մասնակցել ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի գործողությանը Լիբիայում: Եթե Քադաֆին շարունակի ռազմական գործողությունները ապստամբների դեմ, թուրքական F-16 ինքնաթիռները կարող են մասնակցել ռազմական գործողություններին: