19 մարտի 2011 - 15:20 AMT
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 11 ծանրորդներ

Եվրոպայի կանանց 24-րդ առաջնությունում Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ հանդես կգան Էլեն Գրիգորյանը (53 կգ ք/կ) և Մելինե Դալուզյանը (75 կգ ք/կ): Հավանաբար, Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ ք/կ) չի մասնակցի առաջնությանը ոտքի վնասվածքի պատճառով:

Եվրոպայի տղամարդկանց 90-րդ առաջնությանը Հայաստանը կմասնակցի գրեթե բոլոր քաշային կարգերում՝ Սմբատ Մարգարյան (56 կգ ք/կ), Սամվել Գրիգորյան, Վանիկ Ավետիսյան (69 կգ ք/կ), Արայիկ Միրզոյան (77 կգ ք/կ), Էդգար Գևորգայն (85 կգ ք/կ), Գևորգ Պողոսյան (94 կգ ք/կ) և Արթուր Բաբայան (+105 կգ ք/կ): Որպես պահուստային մասնակիցներ հայտագրվել են Աղասի Աղասյանը (77 կգ ք/կ) և Վարդան Դավթյանը (94 կգ ք/կ), հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Եվրոպայի առաջնության ժամանակ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին կօգնի Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը: