21 մարտի 2011 - 10:38 AMT
Վանես Մարտիրոսյանը նոկաուտի է ենթարկել Բլադիմիր Էրնանդեսին

Մոնրեալում (Կանադա) ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (69.9 ք/կ) հաղթանակ է տարել Բլադիմիր Էրնանդեսի նկատմամբ` երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան, հաղորդում է allboxing.ru-ն:

Սաուլ Ռոմանի դեմ հաջորդ մենամարտում, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին ԱՄՆ-ում, Մարտիրոսյանը մրցելու է WBC գոտու և WBC Silver թափուր տիտղոսի համար: