«Աղետ. Ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, ստացել է գերմանական հեռուստատեսության առաջին մրցանակ: Ինչպես գրում է Nouvelles dArménie-ն, Էրիկ Ֆրիդլերի ֆիլմը մրցանակը ստացել է «Տեղեկատվություն և մշակույթ» անվանակարգում:
Ադոլֆ Գրիմեի մրցանակը հեղինակավոր մրցանակ է, որը շնորհում են Գերմանիայումհեռուստաֆիլմերին: Այն կրում է «Nordwestdeutscher Rundfunk»-ի առաջին տնօրեն Ադոլֆ Գրիմեի անունը: Մրցանակը շնորհվում է ամեն տարի Ադոլֆ Գրիմեի ինստիտուտի կողմից Մարլում 1964-ից ի վեր: