«Շուշի» բարեգործական հիմնադրամը մտադիր է վերսկսել Շուշիի սարահարթի պեղումները և շարունակել Շուշիի քարանձավների ուսումնասիրությունները: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: Նրա խոսքերով, այդ աշխատանքները դադարեցվել են ֆինանսական միջոցների անբավարար լինելու պառճառով: «Պեղումները շարունակելու համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով ես մտադիր եմ հիմնադրամին նվիրել իմ հեղինակած գրքերի 8000 օրինակ»,- ասել է նա և կոչ արել անհատներին, ձեռնարկություններին և կամզակերպություններին ձեռք բերել այդ գրքերը և նվիրել գյուղական և դպրոցական գրադարաններին: Միաժամանակ, նա նշել է, որ գրքերը վաճառվում են մատչելի գներով: Կարապետյանը նաև հաղորդել է, որ ֆինանսական միջոցները հնարավոր կլինի փոխանցել հիմնադրամի հաշվին «Յունիբանկում» կամ «Շուշի» հիմնադրամի կենտրոնական գրասենյակում:
Վաճառքի հանված գրքերի շարքում են` «Գանձակ-Կիրովաբադի և Հյուսիսային Արցախի գաղտնիքները», «100-ամյա երկխոսություն», «Ճերմակ անդունդ», «Գյուլիստան նամե» գրքերը: