Հայաստանն ուշադրությամբ հետևում է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Լիբիայում և ընդհանրապես Միջին Արևելքում տեղի ունեցող իդարաձությունները: «Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր: Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով»,- նշել է նա:
Տիգրան Բալայանի խոսքով, նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները, Հայաստանը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնություն տրամադրել Լիբիայի բնակչությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: