Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյերն Յագլանդը հիասթափություն է հայտնել երկրում քաղաքական բանավեճերի բազամակարծության չափանիշներին, կարծիքների արտահայտման ազատություններին հետևելու առիթով:
Կապված մի շարք ձերբակալությունների հետ, որոնք տեղի են ունեցել Բաքվում մարտի 11-ին և 12-ի ցույցերից առաջ, նա կոչ է արել փոխել չափազանց սահամանափակ մոտեցումն ազատ հավաքների նկատմամբ: Յագլանդը նաև հիասթափություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու և «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլի Ֆաթուլաևին բանտից ազատելու բոլոր հնարավորությունները դիտարկելու անկարողության առթիվ:
ԵԽ գլխավոր քարտուղարն առաջարկել է օգնել ադրբեջանական իշխանություններին մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ոլորտում օրենսդրությունը, ինչպես նաև վարչական և դատական որոշումների փորձը բերել այն մակարադակի, որն ակնկալում են Եվրոպայի խորհրդի անդամ-երկրները և պատրաստակամություն հայտնել այցելել Բաքու և քննարկել այդ հարցերը նախագահ Ալիևի և նրա վարչակազմի հետ, հաղորդում է «Ազադլիգը»: