
Հայաստանի անկախության 20-ամյակի հռչակման կապակցությամբ մարտի 25-ին Փարիզում տեղի կունենա «Խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ապագան» խորհրդաժողովը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Իսի լը Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի աջակցությամբ:
Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն Անժե համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ժերար Աշչյանը, Deynergies նախագահ և GDF International-ի փոխնախագահ Ժակ Դեյրմենջյանը, ESG Paris-ի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆրեդերիկ Անսելը, քաղաքական գիտությունների դոկտոր Թալին Փափազյանը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը և Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի պրոֆեսոր Ժուլիեն Զարիֆյանը, գրում է Nouvelles d`Arménie-ին: