24 մարտի 2011 - 21:40 AMT
ԿԱՐԾԻՔ
Ի՞նչ նպատակ է հետապնդում ԵԱՀԿ առաքելությունը` հրապարակելով Ղարաբաղում իրադրության մասին «առասպելական» զեկույցը

ԵԱՀԿ Մինսկի խումբը` ԵԱՀԿ գնահատման առաքելության հետ համատեղ զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրադրության մասին: ԵԱՀԿ գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարակից ազատագրված տարածքներ էր 2010 թվականի հոկտեմբերին: Առաքելության կազմի մեջ համանախագահների հետ միասին մտնում էին փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչներ:

Զեկույցում նկարագրված իրադրությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Փաստաթուղթ խոսք անգամ չկա ոչ Արցախի ակտիվ զարգացող ենթակառուցվածքների, ոչ էլ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացման մասին: Բերվում են միայն սարսափելի մանրամասներ ավերածությունների և չքավորության մասին, որոնք տիրում են այդ տարածքներում:

Ինչի՞ն և ո՞ւմ է նախապատրաստում գնահատման առաքելությունն իր զեկույցով: Կարելի է երկու եզրակացության հանգել:

Առաջին եզրակացություն. ԵԱՀԿ-ն նման փաստաթղթի նախապատրաստմամբ հայկական կողմին հրահրում է տարածքներ հանձնել Ադրբեջանին: Ընդ որում, միջնորդները հաշվի չեն առնում, որ Ստեփանակերտում չեն հանդուրժի Ադրբեջանին հայ զինվորների արյունով ազատագրված անգամ մի թիզ հողի հանձնումը: Ցանկացած փորձ կհանգեցնի միայն նրան, որ Ղարաբաղի ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի` մեկ անգամ արդեն ազատագրված տարածքները պաշտպանելու համար: Եվ բոլորովին բացառվում է, որ այդ շրջաններին ավելանան նաև այլ ազատագրված տարածքներ, օրինակ` Շահումյանը, որն ադրբեջանական օկուպացիայի մեջ է:

Երկրորդ եզրակացություն: Զեկույցը կոչված է սիրաշահելու Ադրբեջանին, որը մշտապես հայտարարում է ռազմական գործողությունների մոտալուտ վերսկսման մասին: Ըստ երևույթին, վերջին դերը չեն խաղացել նաև Բաքվի սպառնալիքները` ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Այդ օդանավակայանը ծրագրվում է բացել մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը: Բայց որքա՞ն երկար կկարողանան միջնորդները Ադրբեջանին պատրանքային հույս ներշնչել, որ այդ տարածքները շուտով հենց Ադրբեջանին են հանձնվելու: Բաքուն, որն ակտիվորեն սպառազինվում է և ամենաբարձր մակարդակով հայտարարում պատերազմին իր պատրաստականության մասին, դժվար թե երկար հավատա միջնորդների առասպելական գնահատականներին և վաղ, թե ուշ կարող է փորձել իր սպառնալիքները կյանքի կոչել:

Այսպիսով, միջնորդները, , որոնց հիմնական նպատակը պետք է լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնումը, իրենց զեկույցով կողմերին մեկ հնարավոր արդյունքի են տանում` պատերազմի: