25 մարտի 2011 - 09:39 AMT
Խաչատրյան Տրիոն ելույթ կունենա Ավստրալիայում, ծրագրում` հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ

Մայիսի 6-ին և 7-ին Սիդնեյի (Ավստրալիա) Independent Theatre-ում տեղի կունենան Խաչատրյան Տրիոյի համերգները: Համերգի ժամանակ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների երաժշտական ստեղծագործություններ: Համերգը կազմակերպվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (RGBU) կողմից` Ավո և Ժակլին Թևանյանների աջակցությամբ:

Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես «Arsika» տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ:

2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: