25 մարտի 2011 - 12:40 AMT
Հայ փորձագետները կծանոթանան Ռուսաստանի փորձին պետական գնումների համակարգում

ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է ՌԴ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հատուկ նիստին` նվիրված պետական պատվերի տեղադրման համակարգի զարգացման խնդիրներին:

Նիստն անց է կացվում «Պետպատվեր 2011» ֆորում- ցուցահանդեսի շրջնակներում, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա է լինելու նաև ՌԴ վարչապետ Վ.Պուտինը:

Այս միջոցառումը գնահատվում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ պատվիրատուների և մատակարարների միջև: Հայաստանյան կողմն այս առումով հետաքրքրված է էլեկտրոնային աճուրդների ներդրման միջոցով պետգնումների թափանցիկ, մրցունակ և ինովացիոն համակարգի ստեղծման ռուսաստանյան փորձին ծանոթանալու հնարավորությամբ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: