25 մարտի 2011 - 15:08 AMT
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 1-11-րդ տեղերը

Մարտի 24-ին ֆրանսիական Էքս լը Բենում կայացել է շախմատի Եվրոպայի առաջնության 3-րդ տուրը: Հայ գրոսմայստերներից երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Սամվել Տեր-Սահակյանը: Նա 3 միավորով կիսում է 1-11-րդ տեղերը:

2.5-ական միավոր ունեն հայ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանը, որոնք 3-րդ տուրում ոչ ոքի են խաղացել

Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Վլադիմիր Հակոբյանն ունեն 2-ական միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` 1.5: