25 մարտի 2011 - 15:10 AMT
Հայաստանի բնապահպանները կոչ են անում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխել բողոքի ձևը

ՀՀ հասարակական բնապահպանական կազմակերպությունները և առանձին անհատներ կրկին անգամ իրենց զորակցությունն ենք հայտնում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը, փոխելով բողոքի ձևը, համատեղ ուժերով իրագործելու համար իր կողմից բարձրացված հիմնախնդիրները: Կոչը ստորագրել են «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կ. Դանիելյանը, «Էկոդար» ՀԿ ղեկավար Հ. Սավզյանը, «Շողեր միություն» ղեկավար Հ. Ասլանյանը, «Էկոլոգիական Ակադեմիա» ղեկավար Գ. Գաբրիելյանը և այլոք: