25 մարտի 2011 - 15:56 AMT
Երևանի Ստանիսլավսկու թատրոնը կներկայացնի «Համադասարանցիները» Պետերբուրգի թատերական փառատոնում

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում ընթացող «Հանդիպումներ Ռուսաստանում» 13-րդ միջազգային թատերական փառատոնին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

Ապրիլի 29-ին թատրոնը կներկայացնի Յուրի Պոլյակովի «Համադասարանցիները» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը, հեղինակն անձամբ ներկա կգտնվի ներկայացմանը:

ԱՊՀ երկրների և Բալթիայի ամենամյա միջազգային փառատոնը անցնում է Սանկտ Պետերբուրբում 1988թ. ի վեր: 2008թ. հանդիսատեսի քվեարկության արդյունքում լավագույն ներկայացմանը հանձնվում է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Կիրիլ Լավրովի անվան մրցանակը: Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այդ մրցանակին արժանացել է 2010թ. Գոգոլի «Ռեվիզորը» պիեսի բեմականացման համար: