25 մարտի 2011 - 16:31 AMT
Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների հանդիպումը «Միկա» մարզադաշտում ավարտվեց ոչ ոքի` 4:4

Մարտի 25-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի վետերանների ֆուտբոլային հանդիպումը: Խաղը տպավորիչ և գեղեցիկ ստացվեց, երկրպագուները բազմաթիվ գոլեր և չստացված պենալտի տեսան: Խաղն ավարտվեց 4:4 հաշվով: Հայ ֆուտբոլիստներից գնդակը դարպասն ուղարկեցին Էդուարդ Մարկարովը, Նազար Պետրոսյանը, Արմեն Շահգելդյանը և Վարազդատ Ավետիսյանը: Ռուս ֆուտբոլիստներից աչքի ընկան Յուրի Կոֆտունը, Միխայիլ Գրեշկովիչը, Վալերի Խաչանյանը և Պավել Ռոսսոպովը:

Հանդիպմանը ներկա էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Հայ վետերանների թիմը գլխավորեց «Արարատ-73»-ի լեգենդար կապիտան Հովհաննես Զանազանյանը, իսկ օգնում էր նրան Հայաստանի վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Խաղակեսերը 35-ական րոպե տևեցին:

Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանում: B խմբում Ռուսաստանի հավաքականը 9 միավոր ունի և առաջին տեղում է, իսկ 7 միավոր վաստակած Հայաստանի հավաքականը` երրորդ: