25 մարտի 2011 - 22:10 AMT
Փրկարար ծառայությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ երևանյան մետրոյի գնացքը շեղվել էր գծերից

Փրկարար ծառայությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ երևանյան մետրոյի գնացքը շեղվել էր գծերից:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին մի շարք հայկական լրատվամիջոցներ, գնացքը գծերից շեղվել էր «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարանների միջև: «Մենք կապ հաստատեցինք այդ կայարանների հետ և պարզեցինք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

Ավելի վաղ PanARMENIAN.Net գործակալությունը հաղորդել էր, որ երևանյան մետրոպոլիտենում տեխնիկական աշխատանքներ են տարվում մետրոյի արգելակման համակարգի ստուգման ուղղությամբ, ինչի արդյունքում մետրոյի մի գիծը ժամանակավորապես չի գործում:

Երևանյան մետրոպոլիտենը բացվել է 1981 թվականին: Այժմ այն բաղկացած է մեկ տասնյակ կայարաններից: