ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն կարող են արգելել խաղադրույքները, որ արվում են ֆուտբոլային հանդիպումների ընթացքում: Ըստ ՖԻՖԱ-ի իրավաբանական տնօրեն Մարկո Վիլիգերի ու ՈՒԵՖԱ-ի գլխավոր տնօրեն Ջաննի Ինֆանտինոյի, հենց Live ռեժիմում են շահագրգիռ կողմերն առավել հաճախ մեքենայությունների դիմում:
Առաջիկայում ֆուտբոլի ոլորտի պաշտոնյաները կքննարկեն այդ հարցը խոշոր մարզական հաստատությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Ռոյթերսը»: