Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Բորիս Իգնատևը գտնում է, որ դժվարին խաղ է տեղի ունենալու Ռուսաստանի ազգային հավաքականի ու Հայաստանի հավաքականի միջև, որը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում:
«Դեռ խորհրդային տարիներին թվում էր, թե հայկական ֆուտբոլը կաճեցնի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստների բանակ: Այդպես էլ տեղի է ունենում: Սակայն, գլխավոր փոփոխությունները տեղի ունեցան հոգեբանության մեջ: Թիմը գործում է ավելի քան վստահ: Ես կարծում եմ, որ բավականին բարդ խաղ է լինելու»,-մեջբերում է Իգնատևին euro-football.ru-ն:
Ֆուտբոլի մասնագետը գտնում է, որ Հայաստանի հավաքականը կաշխատի պլացդարմ ստեղծել դաշտի կենտրոնում և թույլ չտալ ռուսներին հարձակողական գործողություններ նախաձեռնել:
«Ես կարող եմ ասել, որ մեր թիմը չի բախվի մեծ դժվարությունների հետ: Եթե ամբողջ ուժով խաղան տղաները, եթե կոմբինացիոն խաղ ցուցադրեն, եթե խաղացողների մեծ մասը ընդհանուր խաղից դուրս չմնա»,-հավելել է Իգնատևը: