26 մարտի 2011 - 16:07 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը քննարկվել է «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ում

Մարտի 26-ին «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության մեծ դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին և նրա կողմից հնչեցրած խնդիրներին` քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդակցությունը տևեց շուրջ երեք ժամ. վերջում պայմանավորվածություն ձեռքբերվեց շարունակել նման հանդիպումները: