Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումից հետո հայկական հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել է լրագրողների հետ իր տպավորություններով: Նրա խոսքերով, առաջին 15 րոպեներին հայ ֆուտբոլիստներն իրենց լավ էին դրսևորում, սակայն «հետո ինչ-որ բան չստացվեց»: «Մեր թիմի խաղի որակն այնպիսին չէր, ինչպիսին սովոր ենք տեսնել»,- նշել է Մինասյանը:
Նա նշեց, որ թիմը ամբողջությամբ պատրաստ չէր խաղին: «Խաղից հետո ես շնորհակալություն հայտնեցի ֆուտբոլիստներին լավ խաղի և տոկուն բնավորության համար»,- նշեց հավաքականի մարզիչը: