28 մարտի 2011 - 19:16 AMT
IFC-ն Հայաստանի կառավարությանն աջակցեց պարզեցնելու շինարարության թույլտվության գործընթացը

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) աջակցել է Հայաստանի կառավարությանը պարզեցնելու շինարարության թույլտվության տրամադրման գործընթացը, հաղորդում է IFC երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: «Այս բարեփոխումը շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ, կնվազեն ծախսերը, ինչպես նաև կխթանի Հայաստանում շինարարական ոլորտի զարգացումը, որը իր հերթին կնպաստի հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը»,- հայտնել է IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

2011թ. մարտի 3-ին գործադիրն ընդունեց որոշում, որի արդյունքում թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ ընթացակարգերի թիվը 20-ից հասավ 7-ի, իսկ թույլտվություն ձեռք բերելու համար անհրաժեշտ ժամկետը 137 օրից կդառնա առավելագույնը 27 օր: