31 մարտի 2011 - 12:36 AMT
ԱՄՆ մտադիր չէ զինել լիբիացի ապստամբներին, հայտարարել է հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահը

«Ներկա պահին ես չեմ պաշտպանում լիբիացի ապստամբներին զինելու գաղափարը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը: Նրա խոսքերով, Վաշինգտոնը պետք է նրանց մասին ավելի շատ տեղեկատվություն ստանա նման քայլեր կատարելուց առաջ: «Մենք հեռու ենք այն բանի հասկացումից, հանուն որի ապստամբները հանդես են գալիս»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս ուսումնասիրում է Լիբիայի ապստամբներին ռազմական օգնության ցուցաբերելու նպատակահարմարությունը:

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ 1973 բանաձևը վերաբերվում է ինչպես Քադաֆիի ուժերին, այնպես էլ լիբիացի ապստամբներին: