31 մարտի 2011 - 14:42 AMT
Շվեյցարիայի նախագահը Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Միշլին Քալմի Ռեյը հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին, ծաղկեպսակ դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ` հավերժական կրակի մոտ: Շվեյցարիայի նախագահը ջրել է եղևնին, որը նա տնկել էր 2006-ին Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում, երբ նա Շվեյցարիայի ԱԳ նախարար էր: Հայկական կողմից Շվեյցարիայի նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: