1 ապրիլի 2011 - 09:27 AMT
Ապրիլի 1-ին Դորտմունդում մեկնարկում է Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնությունը

Ապրիլի 1-ին Դորտմունդում, որտեղ ընթանում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, ելույթ կունենան մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի հունա-հռոմեական ըմբիշները:

Թեթևագույն քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռոման Ամոյանը:

Սասուն Ղամբարյանն ու Արթուր Շահինյանը ելույթ կունենան համապատասխանաբար 66 և 84կգ քաշային կարգերում: Գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը: Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը գլխավորում է Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: