Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մինչև 21 տարեկանների Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Ռաֆայել Նազարյանին, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:
Նազարյանը Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է:
Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-2013թթ. ԵԱ ընտրական շրջանի գլխավոր փուլի 3-րդ խմբում խաղալու է Չեխիայի, Ուելսի, Չերնոգորիայի և Անդորրայի հավաքականների դեմ:
Նազարյանի գլխավորությամբ հավաքականը հունիսի 7-ին Երևանում խաղալու է Չերնոգորիայի դեմ, իսկ սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Անդորրայում: