Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դրամ բաժանել ապրիլի 2-ին կայանալիք «հակապետական» բողոքի ակցիաներին չմասնակցելու համար: Կանխարգելիչ միջոցները անց են կացվում պետական հաստատություններում, որոնց աշխատակիցներին կոչ են անում չմասնակցել բողոքի ցույցերին:
Բուհերում կարգադրվել է կողպել բոլոր պատուհանները՝ խոչընդոտելու համար քարոզչական բնույթի պաստառների տեղադրմանը: Դասախոսներին կարգադրվել է ուսանողներին կանչել համալսարան, չնայած նրան, որ օրն աշխատանքային չէ:
Ըստ «Անա Վեթեն» կուսակցության առաջնորդի, ադրբեջանական ընդդիմությունը շուրջ 40 մլն դոլար է ստացել արտերկրից՝ երկրում լարվածություն ստեղծելու համար, գրում է «Ազադլիգ» թերթը: