1 ապրիլի 2011 - 16:55 AMT
Ապրիլի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 369.93 դրամ

Ապրիլի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 800 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 370 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370 դրամ:

Ապրիլի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 369.93 դրամ` մարտի 31-ի համեմատ ավելանալով 0.25 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524.01 դրամ` նվազելով 1.53 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` կազմելով 13.04 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: