1 ապրիլի 2011 - 18:16 AMT
2011 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում որակավորման վկայական ունի 416 հաշվապահ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքում հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 18 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: 2011 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 5 քննություն, որոնց արդյունքներով տրվել է 51 որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում առ 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ թվով 416 հաշվապահ ունի որակավորման վկայական, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: