Ապրիլի 1-ին Հայաստանի արտգործնախարարությունում Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդատվությունները: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և ԼՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինը:
Բանակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների հարաբերությունների ձևավորված օրակարգային մի շարք խնդիրների շուրջ: Հայ-լեհական բազմաբովանդակ փոխգործակցության շրջանակներում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական բնագավառի հարցեր, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների լայն շրջանակ: