2 ապրիլի 2011 - 16:07 AMT
«Luxury» ամսագիրը «Տարվա հայկական ապրանքանիշ» է ճանաչել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

«Luxury» ամսագիրը հայտնել է ամենամյա «տարվա մարդ» մրցույթի արդյունքերը: Ամսագիրը 2010 թվականի ապրանքանիշ է ճանաչել «Ոսկե ծիրանը» և հանձնել իր մրցանակը «Տարվա հայկական ապրանքանիշի» ներկայացուցիչ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանին: Բայց ահա այս անգամ ամսագիրը «տարվա մարդ» չի ընտրել: