Ապրիլի 3-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախկին գյուղնախարարի Ադել Սաֆարին հանձնարարել է ժամանակավորապես կատարել վարչապետի պարտականություններն ու նախարարների նոր գրասենյակ ձևավորել:
Սաֆարը մտնում էր Նաջի Օտրիի կառավարության կազմի մեջ, որը մարտի 29-ին հրաժարական տվեց երկրում ժողովրդական հուզումներից հետո: Նոր վարչապետը, ասվում է հաղորդագրության մեջ, իր աշխատակազմի մասին կհայտարարի մոտակա երկու օրերի ընթացքում:
Սիրիայի ղեկավարությունն անցյալ հինգշաբթի օրը հայտարարեց քաղաքական ձևափոխությունների արտակարգ ծրագրի ընդունման մասին, որը, մասնավորապես, նախատեսում է բազմակուսակցական համակարգի ներդրում, ԶԼՄ մասին նոր օրենքի ընդունում, դատական բարեփոխումներ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի խստացում, որը բնակչության առանձնակի դժգոհությունն է առաջ բերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: